Արտակ Հերիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ֆրանսիայի նախկին նախագահը RTL ռադիոկայանի ուղիղ եթերում, առավոտյան ծրագրի ավարտին ցանկացել է լսել Ազնավուրի ILS SONT TOMBÉS երգը նվիրված Հայոց ցեղասպանությանը: "Ինչու այդ երգը ընտրեցիք"- հարցնում է հաղորդավարը:
"Որովհետեւ սա ամենագեղեցիկ երգն է... արցունք է քամում... նվիրված է քսաներորդ դարի առաջին ցեղասպանությանը... տեղի է ունեցել 1915-ին...Դրա մասին երբեք այսպես չի գրվել... նա բացարձակ հանճար է",- պատասխանում է Սարկոզին: Նա նաեւ ասում է, որ երգով ավելի շատ բան կարելի է ասել, քան քաղաքական ճառով: