Կարմիր-սպիտակների երկրպագուները ակումբից մրացանակներ են սպասում և «Սպարտակը» գոլերի հեղինակ է դառնում: Այս մրցաշրջանում վերջին ժամանակները Ռուսաստանի առաջնությունում ամենաանկանխատեսելին համարվող ակումբը վերջապես իր երկրպագուներին նվիրել է վառ հույսեր:
Այսօրվա տվյալներով 37 գոլ է խփել և միայն մեկ միավորով է հետ մնում առաջնության աղյուսակի առաջատարից: Իհարկե այդ գոլերից մեկը չի պատկանում Սպարտակի ֆուտբոլիստներին:«Վոլգայի» հետ խաղում կարմիր-սպիտակների հաղթանակ հասնելուն օգնեց Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դենիս Կոլոդինը` գնդակը ուղարկելով սեփական դարպասները:
Այն «Սպարտակի» ամենախոշոր հաղթանակն էր տանը: Առաջնության 18-րդ տուրում կարմիր-սպիտակները պարտության մատնեցին Նիժեգորոդի ակումբին 6-1 հաշվով: Իսկ հյուրընկալվելիս Կարպինի ֆուտբոլիստները ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեցին «Դինամոյի» դեմ խաղում, որը ավարտվեց 4:1 հաշվով:
Իսկ ընդհանուր առմամբ երեք և ավել գոլի տարբերությամբ հաղթանակ Սպարտակը երեք խաղի ժամանակ է ունեցել: Բացի «Դինամոյից» և «Վոլգայից» «Սպարտակը» խոշոր հաղթանակի է հասել նաև ԲԿՄԱ-ի դեմ խաղում, որտեղ կարմիր-սպիտակները հաղթանակի հասան 3:0 հաշվով:
Ինչ վերաբերում է անձնական վիճակագրական տվյալներին, ապա Սպարտակի ռմբարկուների թվում վստահ առաջատար է Յուրա Մովսիսյանը, ում հաշվին կա 12 խփած գոլ: Նրա հաշվին է նաև առավելագույն միավորները «գոլ+փոխանցում» համակարգով` 13: Իհարկե երկրպագուները չեն կարող մոռանալ նաև հարձակվողի մեկ այլ ձեռքբերում` «Զենիթի» դարպասին խփած հեթ-տրիկը: Նա նաև համարվում է առաջնության գլխավոր ռմբարկուի գլխավոր թեկնածուն: Այս մասին գրում է Чемпионат.com-ը:
Անմիջապես Մովսիսյանից հետո Սպարտակի ռմարկուների թվում նշվում է Խոսե Խուրադոյի անունը(վեց գոլ), ինչպես նաև Արազ Օզբիլիսը, Պավել Յակովլևը և Էմանուել Էմենիկեն(յուրաքանչյուր հաշվին երեք գոլ): Երկու անգամ հասցրել է աչքի ընկնել Տինո Կոստան, մեկական անգամ գոլի հեղինակ են դարձել Բարրիոսը, Գլուշակովը, Կոմբարովը, Մաքգիդի, Պարշևլյուկը, Չելստրյոմը և Ուորիսը:
«Սպարտակի» ընդհանուր 37 գոլից տասնմեկմետրանոց հարվածից եղել է ընդամենը երկուսը, ևս չորսը տուգանային հարվածներից, միաժամանակ կարմիր-սպիտակները ավելի հաճախ մրցակցի դարպասին գոլ են խփել հատկապես երկրորդ խաղակեսում: