Առաջին անգամ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում է տարվա լավագույն մարզիկների մեծարման երեկո, որը տեղի կունենա վաղը «Ֆլորենս» ռեստորանային համալիրում: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սյուզի Բադոյանը:

Նա մեզ հետ զրույցում նշեց, որ լավագույն տասնյակում հայտնված ֆուտբոլիստներից Յուրա Մովսիսյանը ներկա չի լինի, քանի որ գտնվում է ԱՄՆ-ում, իսկ Հենրիխ Մխիթարյանը ներկա կլինի միջոցառմանը:

«Պետական պարգևներ են նախատեսվում լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկված մարզիկների համար, կլինեն խրախուսական նվերներ, մրցանակներ», - եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ նախարարությունն օրեր առաջ առաջին անգամ հրապարակել էր լավագույն մարզիկների տասնյակը, որը կազմվել էր լրագրողների, սպորտի ոլորտի մասնագետների կողմից: Այն ունի հետևյալ տեսքը` Դավիթ Սաֆարյան, Արթուր Ալեքսանյան, Արթուր Ջուլֆալակյան, Ռոման Ամոյան, Աշոտ Դանիելյան, Յուրա Մովսիսյան, Հենրիխ Մխիթարյան, Մուսա Մուրտազալիև, Տիգրան Կիրակոսյան, Արամ Ավագյան:

 

Լուսանկարը՝  Ֆոտոլուր