Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան ստորագրել է օրենք մարիխուանայի օրինականացման մասին: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ն:
Օրենքը ուժի մեջ է մտնում նախագահի ստորագրությունից հետո: Վերջին չորս ամսվա ընթացքում կառավարությունը պետք է մշակի նրա իրացման` հատուկ կանունակարգող ակտեր:
Ուրուգվայի սենատը մարիխուանայի օրինականացման մասին օրենքը հաստատել էր դեկտեմբերի 11-ին: Կողմ էին քվեարկել 16 սենատոր, իսկ դեմ` 13-ը: Քննարկումները շարունակվում էին 11 ժամ: Խորհրդարանի ներքին պալատը օրենքը հաստատել էր ամառվա կեսերին:
Փաստաթուղթը նախատեսում է, որ բնակիչները կարող են սահմանափակ չափաքանակով ինքնուրույն աճեցնել մարիխուանա, ինչպես նաև դեղատներում գնել այն հատուկ քարտերով (ամսական մինչև 40 գրամ): Սպասվում է, որ մեկ գրամի գինը կազմելու է մեկ դոլար:
Օրինական վաճառքը սկսվելու է 2014 թվականի կեսերից:
Միաժամանակ դեկտեմբերի սկզբին կառավարությունը սկսել է «Յուրաքանչյուր թմրամիջոց վտանգ է» արշավը, որի նպատակն է նվազեցնել մարիխուանայի օգտագործումը երկրում: