Սաուդյան Արաբիայի խաղահրապարակներից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Ատրակցիոններից մեկից երեխաներ են ընկել: Գրում է Вести կայքը:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 27-ին: Նախնական դասարանի աշակերտները էքսկուրսիա էին գնացել այգի: Արագ ընթացող ատրակցիոնում անվտանգության համակարգը չի աշխատել և 9-12 տարեկան 12 երեխաներ վայր են ընկել: Երեխաներին վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Երեխաներից երկուսը ծանր վիճակում են գտնվում: Նրանք ստացել են ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներ: Մնացած երեխաների մոտ գրանցվել են կոտրվածքներ և գլխի ցնցումներ: Այգու ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այդ իրադարձությունը: