ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ուշացումով ժամանեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված մարզիկների մեծարման երեկոյին:

Ինչպես հայտնում է Yerevannews.am-ի թղթակիցը, Արթուր Բաղդասարյանը սկզբում նստել էր ՀՀ վարչապետի և նախարարի սեղանի շուրջ, սակայն քիչ անց տեղափոխվեց նախարարների սեղանի մոտ:

Այս պահին Արթուր Բաղդասարյանի սեղանակիցներն են Հրանուշ Հակոբյանը, Դերենիկ Դումանյանը, Արտեմ Ասատրյանը, Վաչե Գաբրիելյանը, Սամվել Թադևոսյանը:
Հավանաբար Արթուր Բաղդասարյանն այս սեղանի շուրջ իրեն ավելի լավ է զգում, քան վարչապետի կողքին