Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆատը մահացել է իր սեփական մահով: Այս մասին դեկտեմբերի 26-ին Մոսկվայում մամլո կոնֆերանսի ժամանակ հայտնել է Դաշնային բժշկա-կենսաբանական գործակալության ղեկավար Վլադիմիր Ույբան: «Մարդը մահացել է իր սեփական մահով, այլ ոչ ռադիացիայի ազդեցությունից: Բավարար ամբիցիոզ էր շվեցարացիների հայտարարությունը, սակայն նրանք այն հանեցին և համաձայնվել են մեզ հետ, ֆրանսիացիները հաստատել են մեր եզրակացությունները»,- փորձագետի խոսքերը մեջբերում է РИА Новости լրատվական գործակալությունը:

Արաֆատի այրին ավելի վաղ հայտարարել էր, որ մտադրված է բողոքարկել ֆրանսիացի բժիշկների եզրակացությունը` իր ամուսնու մահվան հանգամանքների մասին, որի համաձայն ֆրանսիացի դատաբժիշկները բացառել էին թունավորման հնարավորությունը: