Հյուրընկալվելով Արմենիա թի-վիի «ֆուտբոլի Ժամը» հաղորդմանը, Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսեց ԱԱ-ի ընտրական խաղերում հավաքականի ելույթների մասին, նշելով, որ կարծում է, թե երևանյան հանդիպումներում վատ հանդես գալը կապված է այն բանի հետ, որ տանը ձգտում ես հարձակողական խաղ ցուցադրել:
«Տանը երկրպագուները առաջ են «բրդում», չկարողացանք դիմակայել այդ ճնշմանը, համբերատար չէինք, և տանուլ տվեցինք գրեթե բոլոր խաղերը, իսկ դրսի խաղերում համբերատար ենք լինում և օգտագործում ենք գոլային պահերը», - նշեց նա:
Խոսելով այն մասին, թե որն էր դրա պատճառը, նա նշեց, որ իր կարծիքով սկզբում եղել են նաև ֆուտբոլիստների սխալները: «Կարելի է ասել երկնքում էինք, մտածում էինք, որ հաջողությունը մերն է: Կարծում եմ յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար էլ տհաճ է, որ պարտվում ես Մալթայի պես հավաքականին: Դրանից հետո կարողացանք հաղթել Դանիային և հաջող հանդես գալ մյուս բոլոր դրսի խաղերում: Մալթայի խաղը մեզ համար շատ մեծ դաս եղավ», - անկեղծացավ ֆուտբոլսիտը:
Անդրադառնալով արդեն Եվրո-2016-ին ֆուտբոլիստը նախ նշեց, որ, եթե չանցնեն հաջորդ փուլ, դա ձախողում չի համարի, քանի որ անկախությունից հետո ձևավորված հավաքական է, որը միայն վերջին մի քանի տարիներին է կարողանում հաջող հանդես գալ:
«Միանշանակ որ մրցակիցն էլ մեզ բաժին հասնի պետք է հաջող հանդես գանք և չկրկնենք այն սխալները, որոնք արեցինք», - նշեց նա: