«Ժողովուրդը» գրում է. «Եզրագծից այն կողմ» և մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի դերասաններից Կարեն Մկրտչյանը չի կարողանում հասկանալ՝ ովքեր և ինչու ծեծի ենթարկեցին իրեն։
«Ոչ մի թշնամի չունեմ ու, առհասարակ, որևէ մեկի հետ էլ խնդիր չունեմ։ Գիշերը՝ ժամը 2:00-ի կողմերն է եղել, թատրոնից տուն էի գալիս, ձայն լսեցի, անկախ ինձնից՝ շրջվեցի ու հարված ստացա գլխիս։ Միջանցքում շատ մութ էր, ոչ ոքի չեմ տեսել։ Այնտեղ երկար ուշագնաց մնացել ու սառել էի»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց դերասանը՝ համոզմունք հայտնելով, որ այս ամենն իր հետ որևէ կապ չունի, քանի որ ինքը այնպիսի կյանքով չի ապրում, որ իր հետ այդպես վարվեին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լուսանկարը` bravo.am