«Չորրորդ  Իշխանությունը» թերթն անդրադարձել է Վարդան Այվազյանի այն հայտարարությանը, որ «յոթ տարի է՝ Չարենցավանի մանկապարտեզներին եմ օգնում՝ կուլոկներ եմ ուղարկում»։ Թեթրը զրուցել է Չարենցավանի մի շարք մանկապարտեզների տնօրենների հետ, որոնք հերքել են, որ պատգամավորից իրենց մանկապարտեզները օգնություն են ստացել.

«Էլմիրա Հակոբյան՝ թիվ 5 մսուր-մանկապարտեզի տնօրեն. «Ես հինգերորդ տարին եմ այս մանկապարտեզը տնօրինում։ Տնօրեն եմ 2012 թվականի հոկտեմբերի 22–ից։ Այսինքն՝ երկու Նոր տարի եղել եմ այս մանկապարտեզում, և նման դեպք չի արձանագրվել։ Մեր քաղաքի մանկապարտեզներում արդեն Նոր տարվա հանդեսները եղել են, և երեխաներին նվերներ տրամադրվել է միայն մեր քաղաքի ղեկավարի կողմից։ Այն եղել է քաղցրավենիքի տեսքով»։

Կարինե Խեդոյան՝ թիվ 8 մսուր-մանկապարտեզի տնօրեն. Ես հինգ տարի է արդեն. որ տնօրինում եմ այս մանկապարտեզը ու նման բան չի եղել։ Ընդանրապես. մենք ոչ մեկի կողմից նվերներ չենք ստանում, միայն քաղաքապետարանի կողմից, ինչպես որ մեր ֆինանսավորումն է կատարվում քաղաքապետարանի կողմից։

Զեմֆիրա Ավետիսյան՝ թիվ 1 մսուր-մանկապարտեզի տնօրեն. «Էս արդեն 15 տարի է աշխատում եմ այս մանկապարտեզի տնօրեն, բայց նման դեպք չեմ հիշում։ Վարդան Այվազյանը մանկապարտեզների տնօրեններին նվերներ բաժանել է միայն այն ժամանակ, երբ Չարենցավանի թաղապետն էր ու դա արել է ի պաշտոնե։ Դրանից հետո նա երբևէ նվեր չի տվել մեր երեխաներին»։

Ժենյա Նաղդալյան՝ թիվ 6 մսուր-մանկապարտեզի տնօրեն. «Ընդհանրապես էսպիսի բան ոչ լսել եմ, ոչ՝ տեսել։ Շատ երկար տարիներ, 20 տարուց ավելի աշխատում եմ, այսպիսի բան չի եղել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։