Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ամփոփել է 2013 թվականի արդյունքները: Գերատեսչության մամլո ծառայության նյութում, որը վերնագրված է «2013 թվականի հիմնական արտաքին քաղաքականության դեպքերը», որտեղ անդրադարձ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին հայտնում է Regnum գործակալությունը:
Մասնավորապես վեցերորդ կետում նշված է Ռուսաստանը ներդնում է նպատակաուղղված ջանքեր ԱՊՀ տարածքում հակամարտությունների քաղաքա-դիվանագիտական որոշումներ գտնելու համատեքստում:
Լեռնային Ղրաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում ռուսական կողմից նախաձեռվող քայլերը իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ պետությունների հետ սերտ համագործակցությամբ: Համատեղ ջանքերով ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն բարձր մակարդակով ադրբեջանա-հայկական շփումների վերականգման մասին: