Դերասան Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով երեկ ՀՊՏՀ-ում տեղի ունեցածին գրել է.
Եթե Տարոն Մարգարյանը գիտեր այս «շնչավոր առարկաների» գործողությունների մասին, ապա դա իր քաղաքական կարիերայի վերջն է (անգամ մեր երկրում): Եթե չգիտեր, ապա սա էդ «երիտ հայերի» կներեք արտահայտության համար հետույք մտնելու կարիերայի վերջն է:
Իսկ ոստիկանների և ռեկտորի տեղը ուղղակի ամաչում եմ:
Հ.Գ. Ես այդպես էլ չհասկացա, ինչի չէին թողնում լրագրողներին, որ նկարեին պաշտպանությունը: Էտ ի՞նչ կինո սարքեցին չեղած տեղը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսությունը, որի ժամանակ լրագրողներին թույլ չէին տվել ներկա գտնվել: