Կայացել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի, քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի, քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի համատեղ քննարկումը՝ արդարադատության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ։
Քննարկման արդյունքում կողմերը, կարևորելով բարձրագույն դատական ատյանի՝ ՀՀ վճռաբեկ դատարանի առանձնահատուկ դերը արդարադատության ոլորտում, նպատակ ունենալով առավելագույնս ապահովել արդար, մատչելի և արդյունավետ դատաքննության իրավունքը, նկատի ունենալով արդարադատության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ կառուցողական քննարկումների կարևորությունը, որոշեցին
ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և խմբի առջև դնել մասնավորապես հետևյալ խնդիրը. ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բողոքները վարույթ ընդունելու օրենքով սահմանված հայեցողական լիազորությունը վերացնելու համար ինչ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ՝ հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանում առկա դատավորների և բողոքարկվող գործերի քանակը։
Աշխատանքային խմբի կազմը կորոշվի և կհրապարակվի լրացուցիչ։

ՀՀ փաստաբանների պալատի ՀՀ դատական դեպարտամենտի
մամուլի ծառայություն միջազգային համագործակցության և
հասարակայնության հետ կապերի
ծառայություն