ԵԱՀԿ մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը յուրահատուկ կերպով է «շնորհավորել» հակամարտող կողմերին ամանորյա տոների կապակցությամբ: Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է «Բռնությունների հետագա գործադրումը անընդունելի է» և հիշեցրել, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է հարգեն իրենց նախագահների հանձնակատարությունները և զինադադարի ռեժիմը: Այս մասին գրում է Независимая Газета-ն:
Ջեյմս Ուորլիքի վերոնշյալ գրառումը կարելի է համարել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների՝ Ադրբեջան, Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցերի արդյունքում կատարած հայտարարության լրացում: Ռուս համանախագահ Իգոր Պոպովին, ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորին և նրանց ամերիկացի գործընկերոջը տարածաշրջան այցի ժամանակ ուղեկցում էր ԵԱՀԿ գործող նախագահ Անժեյ Կասպրշիկը:
Բաքվում և Երևանում դիվանագետները հանդիպել են նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ և քննարկել են հակամարտության կարգավորման հետագա քայլերը: Հրապարակված համատեղ հայտարարության մեջ միջնորդները գոհունակություն են հայտնել այն կապակցությամբ, որ պետության ղեկավարները պատրաստ են հետևել նոյեմբերի 19-ին Վիենայում ձեռք բերված պայմանավորվածություններին, հրաժարվել ուժի գործադրումից և հարցերը լուծել բանակցությունների միջոցով:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փաստաթղթում վճռականություն են հայտնել շարունակել բանակցությունները 2014 թվականի հունվարին, ինչպես նաև իրենց անհանգստություն են արտահայտել «վերջերս սահմանին տեղի ունեցած բռնության գործադրման դեպքերի կապակցությամբ, որոնք կարող են վնասել խաղաղության հասնելու հեռանկարներին»: «Կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են բարձրացնել լարվածությունը և աշխատել պահպանել մթնոլորտը, որը օժանդակում է բանակցությունների սեղանի շուրջ զարգացմանը»,- նշվում է համատեղ հայտարարությունը և հայտարարվում է, որ 2014 թվականի հունվարին ԵԱՀԿ նոր նախագահող պետության Շվեցարիայի հետ բանակցություններից հետո կծրագրվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը բարձր մակարդակով հերթական բանակցությունների նախապատրաստման համար:
Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լավատեսական տոնին Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը շարունակում է շատ բարդ մնալ: Շարունակվում է փոխհրաձգությունը հակամարտող կողմերի շփման գծում: Բաքվի և Երևանի հռետորությունը Վիենայում նախագահների հանդիպումից հետո որոշ չափով մեղմացել է, սակայն թշնամությունը շարունակվում է զգացվել: Պակաս կարևոր չէ, որ տեղի հասարակությունների մեծ մասը միմյանց նկատմամբ ոչ մի կերպ բարեկամական չեն:
Տարվա վերջում նկատելիորեն հաճախակի են դարձել փորձագետների հրապարակումները, որոնք մեծ մասը զինված հակամարտության վերսկսումը «արտակարգ բարձր է» համարում: Նրանց մեծ մասը, որոնք համոզված են զանգվածային բախումների վերսկսմամբ, որպես ապացույց նշում են ադրբեջանական և հայկական ուժերի կողմից սպառազինությունը: Ռազմական գնումների վերջը չի երևում: Կողմերը զենք գնում են ամենուր, որտեղ հնարավոր է, այդ թվում ՌԴ, Ուկրաինա, Չինաստան, Բելոռուս, Թուրքիա, Իսրայել և այլն: Ավելին Բաքուն և Երևանը արտադրում են սեփական զենքը թեթև զրահապատ մեքենաներից մինչև անօդաչու ինքնաթիռներ: Վերլուծելով ուժերի դասավորությունը փորձագետների մեծ մասը այն հավասար է գտնում: Սակայն հաշվի առնելով ռազմական գործողությունների առանձնահատկություններին, եթե դրանք Աստված չանի սկսեն նախապատվություն տալիս են հայկական կողմին, որը պետք է պաշտպանվի հարձակվողական կողմի համար անհարման ռելիեֆային պայմաններում: Փորձագետները նաև նշում են նրա մարտական բարձր պատրաստականությունը:
Որպես այս տեսակետի ապացույց նրանք հղում են կատարում վերջերս WikiLeaks-ի կողմից բացահայտված Stratfor ամերիկյան մասնավոր հետախուզա-վերլուծական կազմակերպության Եվրասիայի հարցերով ավագ փորձագետ Լորեն Գուդրիչի գաղտնի նամակին.« Ղարաբաղցի հայերը անհավանական կատաղի մարտիկներ են, ամենայն հավանականությամբ լավագույնը տարածաշրջանում: Ադրբեջանցիները գիտեն այդ մասին: Ադրբեջանցիները պատրաստ չեն պատերազմ մղելու, ինչպիսին էր ռուսների պատերազմը չեչենցիների հետ»: Հետաքրքրիր է նաև դիտարկումը, որի մասին նշում է Գուդրիչը նամակում: Հայոց լեզվի Ղարաբաղի բարբառը տարբերվում է գրական հայերենից և Ղարաբաղում բազմաթիվ գրություններ կան ռուսերենով:« Ղարաբաղցի հայերը առաջին հերթին հավատարիմ են Ռուսաստանին, իսկ երկրորդ հերթին՝ Հայաստանին»,- ենթադրում է Լորեն Գուդրիչը:
Փորձագետները, մասնավորապես Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը նշում է, որ հավասարեցնել իրավիճակը և այն թեքել իր կողմը ադրբեջանական կողմը փորձում է նոր սպառազինությունների գնումներով: