Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդն իր ափսոսանքն է հայտնում երեկ համալսարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Ցավում ենք, որ կրքերն անցել են թույլատրելիի սահմանները, և մեր որոշ ուսանողներ տրվել են բուհ եկած որոշ անձանց սադրանքների, ինչի արդյունքում բուհի ներսում երկուստեք հնչել են համալսարանական միջավայրին ոչ հարիր արտահայտություններ:

Ներողամտություն ենք հայցում բոլոր այն աղջիկներից, կանանցից և լրագրողներից, որոնց երեկ հույզերի ազդեցության տակ ակամայից նեղացրել են մեր ուսանողները:

Առիթից օգտվելով` շնորհավորում ենք բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ակնկալում ենք հետագայում սերտ համագործակցություն և փոխադարձ հարգանք»:

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ, երբ լրագրողները ցանկացել են ներկա գտնվել, բուհի երիտասարդները անհարգալից վերաբերմունք են ցույց տվել, քաշքշել լրագրողներին և իրարանցում սարքել:

 

Լուսանկարը՝ Ֆոտոլուր