«Հրապարակը» գրում է. «Երեկ «Փարավոն» ռեստորանային համալիրում Գագիկ Ծառուկյանը, ավելի ճիշտ՝ Հայաստանի օլիմպիական կոմիտեն, սպորտսմենների լավագույն տասնյակին էր պարգեւատրում: Այնտեղ էին սպորտին առնչվող բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները, սպորտսմեններ, քաղաքական դեմքեր:
ՀՀ նախագահի կողմից ներկայացված էր նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ներկա էր Ռոբերտ Քոչարյանը: Բայց քանի որ հակասություններ կան սպորտի եւ երիտասարդության նախարարության ու ՀԱՕԿ-ի միջեւ, միջոցառումն անամպ չի անցել: Նախօրեին նախարարության աշխատակիցները հերթով զանգահարել են սպորտդպրոցների տնօրեններին, տարբեր սպորտսմենների եւ հորդորել, որ այդ միջոցառմանը չգնան: Այդ պատճառով հրավիրվածներից ոմանք չեն ներկայացել միջոցառմանը՝ վախենալով, որ դա իրենց համար հետեւանքներ կունենա:
Հիշեցնենք, որ դրանից մի քանի օր առաջ էր նախարարությունը շնորհավորել լավագույն տասնյակին: Այս տարի մեզանում լավագույն սպորտսմենների երկու ցանկ հրապարակվեց»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: