ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) Ամանորը նախորդ տարիներից չի տարբերվելու:

Առաջինը շնորհավորում է ընտանիքի անդամներին:

«Սեղանի շուրջ նստածներին եմ առաջինը շնորհավորում, բայց թոռներից եմ սկսում»,-YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսան Պետրոսյանը:

ԱԺ պատգամավորը գոհ չէ 2013թ, չնայած, որ «օձերի» էլ չի հանդիպել:

««Օձերի» չեմ հանդիպել, բայց գոհ չեմ այս տարվանից այն պատճառով, որ այս տարի կարկտահարության պատճառով տուժեցին հազարավոր գյուղաղիներ, գյուղատնտեսությունը վնասվեց և առաջիկա տարիներում նույնիսկ դժվար է ոտքի կանգնեցնել, իսկ ընդհանուր, եթե մարդը առողջ է, աշխատում է՝ ուրեմն լավ է»,-ասաց Ալեքսան Պետրոսանը:

Հարցին, թե ի՞նչ է Ձմեռ պապիկից ուզում ԱԺ պատգամավորը, Ալեքսան Պետրոսյանն ասաց.
«Ձմեռ պապիկից ուզում եմ, որ խաղաղ տարի լինի, զարգացման տարի լինի, մարդիկ առողջ լինեն և մի քիչ էլ մարդկանց կամեցողությունը իրար նկատմամբ մի քանի տոկոսով բարձրանա»: