ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը նշեց, որ սպորտի համար տարին հաջող էր:

Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց նախարարը և հավելեց, որ դա միայն իրենով պայմանավորված չէ:

«Անցնող տարում ունեցանք երկու աշխարհի չեմպիոն, երիտասարդական եվրոպայի չեմպիոններ»,-ասաց Յուրի Վարդանյանը:

Շնորհավորելով բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը, մարզաշխարհի ներկայացուցիչներին մաղթեց հաջողություններ, և նշեց, որ ցանկանում է, որ նոր տարի մեր մարզիկները կրկնապատկեն հաղթանակները: