2013թ քաղաքական առումով ակտիվ տարի էր:
Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Մեր ժողովրդի ցանկություններն ավելի մեծացան, առավել ևս ազատ խոսքը միանգամից տիրեց բոլորին, ես դա դրական եմ համարում, թեպետև ազատ խոսքի պայմանների կշիռը այս պահին այն ամբողջացումը չէ, որը կարող է նպաստավոր լինել, կարծում եմ նոր տարին ժողովրդավարական գործընթացներն ավելի մեծ ընթացք կստանան, ավելի մեծ կշիռներ կունենան, առավել ևս քաղաքական շարժումները կշատանան, որը քաղաքացիական հասարակության ամենակարևոր գործոններից մեկն է»,-իր խոսքում ասաց Գալուստ Սահակյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը Ամանորը դիմավորել է ընտանիքի հետ՝ մեծ սպասելիքներով և հուզումներով:
«Իմ սպասելիքները մյուսներից տարբերվում են նրանով, որ դա ոչ թե պետք է հիմնված լինի ցանկությունների վրա, այլ հնարավորությունների:
Մեր դիտարկմանը, թե այդ սպասելիքները կապված են քաղաքական դաշտի հետ, թե ընտանիքի, Գալուստ Սահակյանը պատասխանեց.
«Միայն ընտանիքի մասին մտածողները երջանիկ չեն կարող լինել: Երջանիկ են հասարակության այն անդամները, որոնք դիտարկում են, որ պետք է հասարակությունը երջանիկ լինի ամբողջությամբ, որպեսզի մարդ արարածը ամբողջական երջանկություն ունենա»:
Հարցին, ո՞ւմ եք առաջինը շնորհավորել, Գալուստ Սահակյանը պատասխանեց.
«Առաջինը իմ ընտանիքի անդամներին, հետո քույրերիս, ընկերներիս, թիմակիցներիս, ի միջիայլոց նոր տարվա գիշերը շատ դժվար է շնորհավորել, որովհետև հակադարձաբար նաև քեզ են շնորհավորում»:
Գալուստ Սահակյանը նշեց, որ ավելի շատ սիրում է սիմվոլիկ նվերներ մատուցել, քանի որ դրանք պարզապես խորհուրդ ունեն իրենց մեջ:


