ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 2 անգամ ավելացնել Սիրիայի ազգային կոալիցիայի հեղափոխականների և ընդդիմադիրների աջակցությունը և հավելյալ 60 միլիոն ամերիկյան դոլար հատկացնել: Գրում է Reuters-ը:
Բացի այդ, Ջիմ Քերին հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ժամանակն անցել է և նա պետք է հեռանա:
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանը և ԱՄՆ-ն հայտնել են Սիրիայի վերաբերյալ իրենց դիրքորոշումը և պլանավորել անել ամեն ինչ ընդդիմության և կառավարության միջև երկխոսություն հաստատելու համար:
Հիշեցնենք, որ Սիրիայում կառավարության և ընդդիմության միջև կոնֆլիկտը սկսվել է 2011 թվականի մարտից: Համաձայն ՄԱԿ-ի վերջին տվյալների` այս ընթացքում Սիրիայում մահացել է մոտ 70 հազար մարդ: