Նախկին «Միսս Վենեսուելա »Մոնիկա Սպիրը եւ իր ամուսին Թոմաս Բերրին դարձել են հանցագործների հարձակման զոհ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը: Ընտանիքի մեքենան  խափանման պատճառով կանգ էր առել ճանապարհին: Հարձակման ժամանակ ամուսիններից մեկը փորձել է դիմադրել հանցագործներին, որից հետո վերջիններս կրակել են զոհերի վրա: Ոտքից վիրավորված նրանց հնգամյա դուստրը ողջ է մնացել: