Newswalk-ը գրում է, որ գերմանական «Վոլֆսբուրգ» ակումբը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին և պատրաստ է գործարքի համար վճարել 7,5 միլիոն եվրո:
Նշենք, որ Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրից հետո Յուրա Մովսիսյանը 12 գոլով կիսում է առաջատար ռմբարկուի տիտղոսը` «Ռոստովում» հանդես եկող Արտյոմ Դզյուբայի հետ: