ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ այս տարի լարված աշխատանք է սպասվում։
Նիստում հաստատվեց 2014թ. գործունեության միջոցառումների ծրագիրը, գերակա խնդիրները։
Տիգրան Սարգսյանը նախարարներին հանձնարարեց լրատվամիջոցներին ներկայացնել այս տարվա իրենց ոլորտների գերակա խնդիրները։


