Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 7-ը Երևանի շտապօգնությունն աշխատել է լարված՝ 6 851 կանչ: Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 879-ով ավելին է. Այս մասին ասուլիսի ընթացքում նշեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
Նա նշեց, որ կանչերից 1 139-ի դեպքում քաղաքացիները հիվանդանոց են տեղափոխվել, որը 206-ով ավելի է, քան անցյալ տարի «Հունվարի 4-ին ամենից շատ կանչն է գրանցվել՝ 830 կանչ, ինչպես նաև հունվարի 1-ին՝ թվով 809 կանչ»,- ասաց նա։
Նա ներկայացրեց նաև 2013թ-ի ամբողջ տարվա տվյալները նշելով, որ շտապօգնությունը բավական լարված է աշխատել, քան նախորդ տարի։
«2013թ-ին, ընդհանուր առմամբ, շտապօգնությունը 218 597 կանչ է գրանցել, որը նախորդ տարվա համեմատ 16 140 կանչով ավելի է։ Նրանցից տեղափոխվել են հիվանդանոց 39 530-ը, որը 1821 ավելին է քան 2012թ-ին»,- ասաց նա։


