Մոսկվայի «Սպարտակը» մերժել է անգլիական և գերմանական ակումբների` թիմի ամենալավ հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերը ձեռք բերելու բոլոր առաջարկները: Այս մասին rsport.ru-ին հայտնել է հայազգի ֆուտբոլիստի գործակալ Պատրիկ Մակեյբը:
«Մովսիսյանին ուղղված առաջարկներ եղել են, սակայն դրանցից ոչ մեկն ակումբի կողմից չեն ընդունվել: Յուրան հանդիսանում է ակումբի առանցքային խաղացողներից մեկը և մոսկվացիները հետաքրքրված չեն վաճառքի հարցում: Տեսնենք, թե ինչ կլինի տրանսֆերային պատուհանի մնացյալ ժամանակահատվածում», - հայտարարել է Մակեյբը: