16 օր հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանն այսօր առավոտյան դադարեցրել է հացադուլը:

Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում հաստատեցին Արդարադատության նախարարության ՔԿՀ լրատվական ծառայությունից:

Մեզ հայտնեցին, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը շարունակում է գտնվել «Դատապարտյալների հիվանդանոցում»՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը նորմալ է: 

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը դեկտեմբերի 24-ին հացադուլ էր հայտարարել` պահանջելով վերացնել հարազատների հետ տեսակցությունների արգելքը: Վերջինս երեկվանից գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: