Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր «Ցեղակրոն» շարժման առաջնորդ Շանթ Հարությունյանը, ով արդեն երեք ամիս է գտնվում է կալանքի տակ և վերջերս սկսել էր հացադուլ՝ դադարեցրել է այն:

Այս տեղեկությունը այսօր կայացած ասուլիսի ընթացքում հաստատեց նաև նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը, ով ասուլիսին եկավ իր պաշտպանի հետ տեսակցությունից հետո:

Վերջինիս խոսքերով, Շանթը գտնվում է թույլ և հյուծված վիճակում: «Ես նրան մեկ ժամից ավել սպասում էի, նա վատ վիճակի մեջ էր գտնվում, ուշաթափվել էր և այդ ընթացքում նրան բուժօգնություն էին ցույց տալիս: Նա շատ գունատ էր և դա բնական է», - նշեց նա:

Պաշտպանը նշեց, որ Շանթ Հարությունը դժգոհ է իր տեղափոխությունից, քանի որ վատ պայմանների մեջ է գտնվում, և չկա նաև նորմալ ջեռուցում:

Նշենք, որ այս պահին Շանթ Հարությունյանը գտնվում է Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում: