Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր` ժամը 17:00-ին, տեղի կունենա արձակագիր Լևոն Խեչոյանի հոգեհանգիստը:
Լևոն Խեչոյանին վերջին հրաժեշտը կտան հունվարի 11-ին` Ծաղկաձորի Կեչառիս վանքային համալիրում, հուղարկավորությունը կլինի նույն օրը` ժամը 14:00-ին Հրազդան քաղաքի ընտանեկան գերեզմանատանը:
Հիշեցնենք, որ Լևոն Խեչոյանը կյանքից հեռացել է հունվարի 8-ին` «Արտմեդ» բժշկական կենտրոնում, որտեղ նա գտնվում էր 2013թ-ի դեկտեմբերից: Արձակագրի մահվան պատճառը քաղցկեղն էր: Ավելի վաղ, նա Գերմանիայում վիրահատության էր ենթարկվել, սակայն նրա վիճակը վատացել էր, և դեկտեմբերին նա տեղափոխվել էր Հայաստան:
Լևոն Խեչոյանը ծնվել է 1955թ-ին։ Բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է, իսկ 2000թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական՝ «Ոսկե եղեգն» մրցանակին։


