«www.Pastinfo.am» ինտերնետային կայքում հրապարակվել է տեղեկատվություն, ըստ որ թիվ 08/11 տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Խ. Խաչատրյանն ահազանգել է, որ լրացուցիչ ցուցակներում ընդգրկված են Օշական համայնքի 59 բնակիչներ:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից նշված հրապարակումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին` ստուգելու մատնանշված հանգամանքները:
Ոստիկանությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում բացատրություն է տվել 08/11 ՏԸՀ անդամ Խ.Խաչատրյանը, որ տեղամասի` ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված 111 ընտրողներից 59-ը Արագածոտնի մարզի Օշական համայնքի բնակիչներ են: Ժամը 09:30-ից մինչեւ 11:00-ն ընկած ժամանակահատվածում ընտրական տեղամաս են ներկայացել մեծ քանակությամբ ընտրողներ, որոնց շարքերում են եղել նշված Օշական համայնքի բնակիչների մեծ մասը, առաջացրել են խոշոր կուտակումներ: Այդ անձինք ընտրատեղամաս էին ներկայացել համապատասխան տեղեկանքով, սակայն ինքը ենթադրել է, որ այդ ընտրողները ընտրական տեղամաս էին բերվել կազամակերպված եւ ուղղորդված կերպով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել են թիվ 08/11 ընտրական տեղամասի լրացուցիչ ցուցակների բնօրինակները, որոնցով պարզվել է, որ նշված տեղամասի` ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված 111 ընտրողներից 59 եղել են Արագածոտնի մարզի Օշական համայնքի բնակիչներ:
22.02.2013թ. հարցում է կատարվել ՀՀ ոստիկանության ԱՎՎ Մալաթիայի անձնագրային բաժանմունք, որտեղից ստացված պատասխանի համաձայն` թիվ 08/11 ընտրատեղամասի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված 111 ընտրողները ընդգրկվել են լրացուցիչ ցուցակներում` իրենց իսկ դիմումների համաձայն` դուրս բերվելով մշտական հաշվառման հասցեի ընտրացուցակներից:
Նույնաբովանդակ բացատրություններ են տվել Արագածոտնի մարզի Օշական համայնքի մի շարք բնակիչներ, որ աշխատանքի բերումով շուրջ 3-4 ամիս է, ինչ գտնվում են Երեւան քաղաքում: Գյուղ հետ գնալը եւ ընտրություններին մասնակցելը հարմար չի եղել, ինչի պատճառով էլ օրենքով սահմանված կարգով համապատասխան դիմումներ են ներկայացրել Մալաթիայի անձնագրային բաժանմունք, ստացել տեղեկանքներ եւ քվեարկել Երեւան քաղաքի թիվ 08/11 ընտրատեղամասում: Նրանք նշել են նաեւ, որ իրենց ոչ ոք չի ուղղորդել, չի ստիպել:
Բացի այդ, «www.Police.am» ինտերնետային կայքի «ՀՀ ընտրողների ցուցակ 18.02.2013թ.» էջի միջոցով ուսումնասիրվել են Օշական համայնքի բոլոր 3 ընտրատեղամասերի` 15/25-ը, 15/26-ը եւ 15/27-ը, ընտրացուցակները: Պարզվել է, որ 16.02.2013թ. դրությամբ թիվ 08/11 ընտրական տեղամասում լրացուցիչ ցուցակներում ընդգրկված Օշական համայնքի նշված 59 բնակիչները ներառված չեն եղել Օշական համայնքի ընտրողների ցուցակներում կամ լրացուցիչ ցուցակներում:
ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն` ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին, ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Դիմումի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Այսպիսով` նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել եւ հիմնավորվել է, որ թիվ 08/11 ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակներում Օշական համայնքի թվով 59 բնակիչները սահմանված կարգով ընդգրկվել են իրենց դիմումների համաձայն, նրանց ոչ ոք չի ուղղորդել, Օշական համայնքի ընտրացուցակներում այդ անձինք չեն եղել, կրկնակի չեն քվեարկել, հետևաբար նյութերում բացակայում է հանցագործության դեպքը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 55-րդ հոդվածով, 180-րդ, 181-րդ և 185-րդ հոդվածներով ` որոշում է կայացվել Խ.Խաչատրյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Որոշման պատճենն ուղարկվել է Խ.Խաչատրյանին եւ բացատրվել բողոքարկման կարգը` որոշման հետ համաձայն չլինելու դեպքում:
Suggestions
Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
Ameriabank leading mortgage market five years in row
Ameriabank named best foreign exchange bank in Armenia by Global Finance
Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
Ameriabank named the Bank of the Year 2022 in Armenia by The Banker Magazine
Ameria PhonePOS. New application for receiving non-cash payments with a smartphone
The Buy Armenian Hope for Christmas Event․ december 10 & 11
Ameriabank launches Google Pay, Google Wallet support for card users in Armenia
Ameriabank: At the Vanguard of Armenia's Banking Sector
Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia
Largest corporate bond program at securities market of Armenia completed successfully
Ameriabank Receives the Most Innovative Digital Bank Regional Award 2022 by Global Finance Magazine
Ameriabank Receives Euromoney Award for Excellence as the Best Bank in Armenia for 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Non-cash summer: a chance to win 22 travel vouchers for the clients of Ameriabank
Ameriabank wins Best Bank in Sustainable Finance award for 2022
Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD
Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022
Ameriabank’s ‘Live Armenian,’ ‘Live with a Smile,’ ‘Live Limitless’ promotional draws’ winners are announced
Global Finance Names Ameriabank “Best Investment Bank” in Armenia
Ameriabank receives another IFC award in trade-finance sector
Ameriabank is the first in Armenia to place green bonds via public offering
"You can create systems, but they must be based on people, be people-centered," says Lindsey Forbes, Ameriabank Board Member
Ameriabank is the largest taxpayer among Armenian banks according to results of year 2021
Funeral services for 5-year-old Armenian boy from Pasadena to be held on July 18
Armenia President discusses economic cooperation with US
Armenian dad of 5-year-old missing boy smiles and jokes in court
Armenia delegation: Signatures shall be collected to express no-confidence to PACE president
London fire: 6 people killed
French Presidential elections: Macron, Le Pen through to second round
Most popular
Today
For week
For Month
4 Simple Ways to Build Downtime Into Your Busy Day
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Alexis Ohanian, his grandfather attend LA premiere of The Promise
Kim Kardashian on Armenian Genocide
Sex and red wine extend youth
168 Zham: Russia pursuing policy of retreat in Artsakh
Haykakan Zhamanak: Karen Karapetyan unwilling to strike coalition deal with ARF-D
Haykakan Zhamanak: Russia-Turkey thaw to deal major blow to Armenian businessmen
Zhamanak: Ohanyan to be promoted to senior post in Russia?
Zhoghovurd: Russian low-coster’s disappointing shock
Aznavour to Receive a Star on the Hollywood Walk of Fame
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Armenian choir to perform during Trump visit to Church of the Holy Sepulchre in Jerusalem
Jacqueline Bisset to topline “Journey to Miyakojima” drama
Closed screening of Armenian Genocide movie, The Promise, is held in Yerevan (Video)