Մարտի 12-ին Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այցն ինքնին հետաքրքիր է ոչ միայն այն պատճառով, որ Ռուսաստանն ավանդաբար կլինի առաջին երկիրը, ուր կայցելի երկրորդ անգամ ընտրված Սերժ Սարգսյանը, այլև` որ հանդիպման օրակարգն է բավականին հետաքրքիր` Եվրասիական Մաքսային միության հարցերից մինչև ՀԱՊԿ զորքերին, Ստեփանակերտի օդանավակայանին առնչվող: Ճիշտ է, նախագահականին մոտ կանգնած թերթի աղբյուրները բացառում են, թե նման հարցեր այդ հանդիպման ընթացքում կարող են քննարկվել, այնուհանդերձ, հասկանալի է, որ հանդիպումը վճռորոշ է լինելու հայաստանյան վեկտորների առումով: Մեկ հարց ևս հաստատ քննարկվելու է այդ հանդիպման ժամանակ` վերջնականապես որոշվելու է Հայաստան առաքվող գազի գինը,-գրում է «Հրապարակ» թերթը: