Անի Զախարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Արդեն որերորդ անգամն է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձում է քայլ կատարել՝ հայաստանյան ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավորության ակնկալիքով և ամեն անգամ այդ քայլերի հիմքում դնում է ՀՀ ճակատագրով թվացյալ մտահոգության խնդիրը: Սակայն ազգովի պիտի հիասթափեցնենք Ռոբերտ Քոչարյանին՝հասկացնելով նրան, որ չենք հավատում իր այդ կեղծ մտահոգությանը՝ թեկուզ միայն այն փաստարկը մեջբերելով, որը վերաբերում է Սերժ Սարգսյանի նման տգետ անձնավորությանը, ով մինչ օրս անգամ ընդունակ չի հայեցի խոսքի կուլտորա դրսևորել և մեր ականջը ստիպված է լսել երկրի ,,առաջին դեմքի,, ընթունել և գընհատել աղավաղված բառերի շարանով կազմակերպված ելույթները, երկրի ղեկավար նշանակելու Քոչարյանի նախաձեռնությունը: Միթե երկրի ճակատագրով իսկապես մտահոգ մարդը իր պաշտոնը կփոխանցեր մեկին, ով բացարձակ չէր տիրապետում ազգային գաղափարախոսության և պետական կառավարման տարրական չափանիշներին? Որքան կարելի է արյան գնով իշխանության վերադառնալու սեփական նկրտումները թաքցնել երկրի մասին մտահոգության ստահոտ և կեղծ հարցազրույցների ներքո՝որոնցում երկրի տնտեսական-քաղաքական իրավիճակը մեկնաբանվում է պրիմիտիվ դիտարկումներով միայն: Այս տարիների ընթացքում մենք լավ ենք ճանաչել քեզ Քոչարյան և բացարձակապես ցանկություն չունենք քեզ կրկին տեսնելու հայաստանյան քաղաքական հարթակում, ժամանակն է, որ դա դու հասկանաս: