Օրերս ինքնասպանություն գործած ադրբեջանական բանակի զինվոր Ռուստամ Գուլիևը դիմել է այդ ծայրահեղ քայլին հալածանքների, ծաղրանքների և տանջանքներ կրելու պատճառով: Այդ մասին տեղական լրատվամիջոցներին հայտնել է եղբայրը Էմին Գուլիևը` գրում է haqqin կայքը:
        «Հունվարի 6-ին երբ վերջին անգամ տեսա եղբորս նա շատ էր բողոքում ծառայության պայմաններից և խնդրում էր այլ զորամաս տեղափոխել, սակայն դա անհնար էր: Մանուկ հասակում նա տարել էր ստամոքսի վիրահատություն ուստի նրան հակացուցված էր մրսելը: Եղբայրս կարող եր խուսափել ծառայությունից, բայց չարեց դա»,-ասաց Էմին Գուլիևը:
Իրեն խոսքերով, եղբայրը բողոքում էր, որ նրան տանջում են և չի հավատում եղբայրը այդ արարքին դնացել է առողջական վիճակից:
        «Ես գիտեմ, որ եղբորս այնտեղ զորամասում տանջել են, իսկ հիմա զինվորական դատախազությունը քննում է նրա համածառայակիցներին»,-ասաց նա:
   

     Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակի զինվոր Ռուստամ Գուլիևը օրերս ինքնասպանություն էր գործել սահմանին տեղակայված զորամասերից մեկում, իրեն ամրակցված ինքնաձիգից:

                                                                                            Դավիթ Սոֆիյան