Առայժմ հայտնի չէ թե Հայաստանից քանի մարզիկ կմասնակցի Սոչիում փետրվարի 7 –ին մեկնարկելիք ձմեռային օլիմպիական խաղերին: Բայց Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը ստուգման է ենթարկել հավանական մեր բոլոր հինգ թեկնածուներին: Հունվարի 16 –ին վերցված նմուշները ուղարկվել է Ավստրիայի լաբորատորիա: Արդյունքների պատասխանը կիմացվի 10 օր հետո, հայտնում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունից:

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը / WADA / հրապարակել է ամենաշատ որակազրկված մարզիկներ ունեցող երկրների ցանկը` վերջին մեկ և հինգ տարվա կտրվածքով:

Ստորև ներկայացնում ենք տասնյակները . 2013 թ. ԱՄՆ` 63 որակազրկված մարզիկ - մարզուհի , Հնդկաստան ` 61 , Իտալիա և ՌԴ ` 54 – ական , Ֆրանսիա` 16 Ավստրալիա և Ղազախստան ` 13 - ական , Ուկրաինա , Շվեյցարիա և Մեծ Բրիտանիա ` 12 - ական:

2008 – 2013 թթ . Հնդկաստան ` 476 հոգի , ՌԴ ` 394 , ԱՄՆ ` 301 , Իտալիա ` 218 , Ֆրանսիա ` 155 , Չեխիա ` 140 , Ավստրալիա ` 131 , Մեծ Բրիտանիա ` 102 , Շվեդիա ` 97 և Հարավային Աֆրիկա ` 95:

Վերջին 10 տարում Հայաստանից որակազրկվել է 24 մարզիկ:

Հիշեցնենք , որ Սոչիի խաղեր մեկնող մեր պատվիրակների անունները հայտնի կդառնան հունվարի 21 –ին: