Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում  Հայաստանի  հավաքականի և մոսկովյան թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ «Կուբանի» դարպասը խփած գոլը ճանաչվել է լավագույնը:

Երկրորդ տեղում է Դենիս Գլուշակովի՝ Պետերբուրգի «Զենիթին» խփած գնդակը: Երրորդ տեղում նորից Մովսիսյանի` «Տերեկի» դարպասը խփած գոլն է: