«Իրատես de facto» թերթը գրում է. «Օրերս մամուլը գրեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տան խուզարկության մասին։
Այս առնչությամբ Գյումրիի մեր աղբյուրը հետաքրքիր մանրամասներ է փոխանցում։ Իրականում նախկին քաղաքապետի տանը ստուգումներ եղել են, իսկ դրա նախապատմությունն առավել ուշագրավ է։
Հայտնի հեղինակություն Ասոյի հուղարկավորության օրը Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի մարզի ոստիկանության բարձրաստիճան ղեկավարության միջեւ բախում է տեղի ունեցել։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վիճաբանությանը ներկա չի եղել մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը։ Նախկին քաղաքապետն իր թիմակիցներով ցուցադրաբար մեջքով է կանգնել դեպի բարձրաստիճան ոստիկանները, ի նշան արհամարհանքի, ինչը վերջիններս չեն հանդուրժել, եւ բանը հասել է միմյանց վրա զենք բարձրացնելուն ու հայհոյելուն։ Փոխոստիկանապետերից մեկին այս ամենը դուր չի եկել, եւ նա հրահանգել է ոստիկաններին գնալ ու պատժել Վարդան Ղուկասյանին։ Տեղեկությունների համաձայն՝ Ղուկասյանի տան խուզարկության ժամանակ լեզվակռիվ է եղել, ինչի հետեւանքով 6-րդ վարչության աշխատակիցը ոտքով հարվածել է նախկին քաղաքապետին։ Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է։ Դրանից հետո ոստիկանները հեռացել են»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում