«Գազպրոմը» ստորագրել է «ՀայՌուսԳազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը գնելու մասին պայմանագիրը: Այն ստորագրել են «Գազպրոմի» ներկայացուցիչ Ալեքսեյ Միլերը և Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, հայտնում է «Գազպրոմ»-ի պաշտոնական կայքը:

Պայմանագրով «Գազպրոմը» ավելացնում է իր ակցիաները մինչ 100 տոկոս: Կազմակերպությունը վերանվանվեց և կկոչվի «Գազպրոմ Արմենիա»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին ԱԺ-ն վավերացրել հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող մի շարք համաձայնագրեր, որով նախատեսվում էր ընկերության բաժնետոմսերի 20%-ի վաճառքը «Գազպրոմ»-ին: