Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ընդարձակ հարցազրույց է տվել championat.com կայքին, որի ընթացքում խոսել է իր վնասվածք, այլ ակումբ տեղափոեխվելու հնարավորության, խաղընկերների հետ շփման մասին: Հարցազրույցից  մի հատված` ստորև:

- Ինչպե՞ս է Ձեր ծունկը:

- Վիրահատությունից հետո անցա վերականգնողական շատ լավ կուրս: Վիրահատվեցի Լոս Անջելեսում, քանի որ ճանաչում եմ այնտեղի վիրաբույժին, ով լավ համբավով հայտնի բժիշկ է, հատկապես՝ ծնկի հարցումՉափազանց հարմար էի զգում, երբ վիրահատության էի գնում նրա մոտ:

- Վստա՞հ եք, որ առաջնության գարնանային հատվածը կկարողանաք սկսել առաջին խաղից:

Այս, կասկածներ չկան, որ պատրաստ կլինեմ այդ ժամանակ: Դրանից հետո ամեն ինչ կախված կլինի  Կարպինից եւ արդյոք կցանկանա նա տեսնել ինձ մեկնարկային կազմում:

- Դժվա՞ր էր խաղալ աշնանը, երբ ունեիք ծնկի ցավեր:

- Ցավով խաղալը սարսափելի է: Երբեմն մարդիկ կատակում են՝ ասելով, որ ցավացող ոտքով խաղում եմ ավելի լավ, քանի որ գոլ եմ խփում գրեթե յուրաքանչյուր խաղում, որին մասնակցում եմ ցավազրկումից հետո: 

- Այդ ընթացքում մտավախություն չկա՞ր, որ կարող եք բարդացնել վնասվածքը:

Ոչ: Դու միշտ ռիսկի ես դիմում՝ դուրս գալով խաղադաշտ, սակայն ես որոշեցի խաղալ՝ առանց մեկ վայրկյան մտածելու:

- Ինչպե՞ս անցկացրիք արձակուրդը:

- Հիմնականում տանը՝ ընտանիքիս եւ ընկերներիս հետ: 2 անգամ մեկնեցի Լաս Վեգաս: Ի՞նչը կարող է երեխաների, ծնողների, տատիկի եւ եղբայրների հետ արձակուրդն անցկացնելուց ավելի լավ լինել: 

- Մրցաշրջանի ընթացքում Ձեր կինն ու երեխաները միշտ Ձեր հետ Մոսկվայո՞ւմ են:

- Այո, միշտ:

- Ովքե՞ր են Ձեզ համար ամենամտերիմ մարդիկ ակումբում:

- Իհարկե, Արազը: Ընդհանրապես, բոլորի հետ էլ ունեմ լավ հարաբերություններ:

- Մինչեւ ե՞րբ եք պատրաստվում չտեղափոխվել այլ ակումբ:

- Պայմանագիրս նախատեսված է 3.5 տարով: Ես «Սպարտակում» եմ, որտեղ ինձ շատ լավ եմ զգում: 

- Սակայն ի՞նչ կանեք, եթե առաջարկ լինի մի ակումբից, որին մերժելու դեպքում կզղջաք ամբողջ կյանքում:

- Այդ դեպքում «Սպարտակի» ղեկավարության հետ որոշում կկայացնենք: Հիմա չեմ ցանկանում մտածել այլ ակումբների մասին: 

- Ճի՞շտ է, որ մինչեւ Հենրիխ Մխիթարյանի՝ Դորտմունդ տեղափոխվելը նրան համոզում էիք միանալ «Սպարտակին»:

Իհարկե, շատ էի ցանկանում դա, երբ նա դեռ «Շախտյորում» էր: Սակայն Հենրիխը շատ էր ցանկանում խաղալ Եվրոպայում եւ նրա տեղափոխությունը «Սպարտակ» կամ ռուսական այլ ակումբ անիրական էր: