ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում լրագրողների խնդրանքով մեկնաբանեց Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հեռակա մենամարտը և դրա շուրջ նախարարների արտահայտած տեսակետները:

«Ինձ համար անհասկանալի է՝ ինչ է նշանակում երկրորդ եւ երրորդ նախագահ։ Հայաստանը երկրորդ եւ երրորդ նախագահ չի ունեցել։ Եթե նկատի ունենք 20087թ. մարտի 1-ին գործող առաջին եւ երկրորդ գլխավոր մեղավորներին, ինձ համար անընդունելի է նրանց դեպքում երկրորդ եւ երրորդ նախագահ հասկացության կիրառումը։ Հայաստանը դեռ պետք է ընտրի իր երկրորդ եւ երրրորդ նախագահներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Արդեն անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին, նա նշեց, որ չի ցանկանաում խառնվել «թայֆայական ռազբորկաներին», նշելով, որ իրենք պետք է երկիրը մաքրեն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նմաններիվ:

«2008թ մարտի 1-ը ապացուցում է նրանց իրական դեմքը»,- նշեց Փաշինյանը, հույս հայտնելով, որ այս ակցիան կտա իր դրական արդյունքը: