Փոփ թագուհին՝ Բիոնսեն նույնպես ներկա է գտնվել ԱՄՆ առաջին տիկին՝ Միշել Օբամայի ծննդյան 50 ամյակին, որը նշվել է մեծ շուքով: Նա ոչ միայն պատվավոր հյուրերի ցուցակում է եղել, այլ նաև իր ելույթներով զարմացրել է ներկաներին:
Սակայն ինչպես նշում է Celebuzz.com կայքը փոփ թագուհու ոչ միայն ելույթներն են եղել անկրկնելի ,այլ նաև նրա տեսքը: Բիոնսեն կրել է կարճ ոսկեգույն մինի զգեստ, խելամիտ կրունկներ: Միշել Օբամայի 50 ամյակը, որը անցել է հրաշալի, մի քանի շաբաթ է ինչ լրատվական աշխարհի կենտրոնում է: