Грузия Онлайн կայքի փոխանցմամբ` Ադրբեջանից վերադառնալուց հետո Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հակապետական հայտարարություններ է անում: Այսպես է գնահատել Վրաստանի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ալասանիան Սաակաշվիլիի այն հայտարարությունը, որ Ռուսաստանում կազմակերպություն է ստեղծվել, որը սպառնում է Վրաստանի և Ադրբեջանի անվտանգությանը:

«Սաակաշվիլիի խոսքերից ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում` կարծես Սաակաշվիլին ցանականում է, որ իր հեռացումից հետո Վրաստանում քարը քարին չմնա: Իրոք վիրավորական հայտարարություն էր», - ասել է Ալեքսեյ Ալասանիան:

Նրա խոսքերով` նման հայտարարությունը հակապետական է և խանգարում է տարածաշրջանի զարգացմանը: