Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունն իրականում չի վաճառելու պետական գանձանարում առկա թանկարժեք մետաղները:

Նկատենք, որ թեման արծարծվում էր մամուլում, սակայն նշվում էր, որ կառավարությունը վաճառելու է թանկարժեք մետաղները:

«Մամուլում խուճապ էր առաջացել այս որոշման հետ կապված: Բանն այն է, որ գրում էին, թե այս որոշումով կառավարությունը վաճառում է պետական գանձարանում առկա թանկարժեք իրերը, սակայն ընդհակառակը՝ այս որոշմամբ չի վաճառվելու թանկարժեք մետաղները:

Նախկինում նման որոշում կար, սակայն այդ որոշումը կառավարությունը չի կատարել, քանի որ գները միջազգային շուկայում նվազում են»,- ասաց Ֆինանսների նախարարը: