Արդեն հայտնել էինք, որ գիշերը  Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Այգեպար գյուղերի վրա ադրբեջանական սահմանագծից կրակոցներ են հնչել:

Սահմանամերձ գյուղերում գիշերը լարված իրավիճակ է եղել: Այս պահին կրակոցները դադարել են: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասացին երկու գյուղերի գյուղապետերը:

«Գիշերը կրակոցներ եղել են, բայց այս պահին ամեն ինչ նորմալ է, փառք Աստծո տուժածներ չունենք »,-այս մասին  ասաց Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Այգեպար գյուղում թշնամու գնդակից 16-ամյա աղջիկը վիրավորվել է: Այս պահին նա գտնվում է հիվանդանոցում: