Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լարվածությունը մեր սահմաններում և շփման գծում տեղի են ունենում որոշակի իրադարձություններից առաջ և հետո: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Այս իրադարձությունները կապված են նաև «սև հունվարի» գոյության հետ: Նրանք փորձում են այդ օրերին սադրանքներ կատարել, սակայն ստանալով արժանի հակահարված, լարվածություն է տիրում և դա արտահայտվում է անկանոն կրակոցներով: Մենք իհարկե անկանոն կրակոցների չենք պատասխանում, պատասխանում ենք միայն դիպուկահարների կրակոցներին», - նշեց նա:

Լրագրողները հարց ուղղեցին, թե տիրող լարվածությունը ինպե՞ս կարող է անդրադառնալ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի ճակատագրի վրա, ինչին ի պատասխան, նախարարը նշեց.

«Մենք իհարկե միջազգային կառույցների հետ ամեն ինչ անում ենք, որ մեր գերուն կարողանանք ետ վերադարձնել, բայց պաշտոնական կապի բացակայությունը դժվարեցնում է այն: Սակայն մենք մեր աշխատանքները շարունակելու ենք այդ ուղղությամբ», - նշեց նախարարը:

Սեյրան Օհանյանի խոսքերով, պետք է Ադրբեջանի ղեկավարությունը խելացի լինի և հասկանա, որ այլընտրանք չկա և ռազմական լարվածությունը կբերի բանակցային գործընթացի խաղաղ լուծման փլուզմանը: