«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի հարցաքննությունն արդեն ավարտվել է և նա, օգտվելով իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունքներ տալուց։

Հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, Սալբի Ղազարյանն այսօր՝ ժամը 14-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության:

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչության վարույթում է քննվում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով որպես մեղադրյալ անցնում է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը։

Փաստինֆո