Rosbalt կայքի փոխանցմամբ` «Սոչի 2014» օլիմպիական խաղերի հանձնաժողովը ստացել է 200 հազար հայտ այն մարդկանցից, որոնք ցանկանում են խաղերի ժամանակ կամավոր լինել: Այս մասին գրված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:
Կազմակերպությունում հայտնում են, որ մրցույթի միջոցով մի տեղի համար կարող են անցնել 8 մարդ:
Հայտեր ներկայացնողների մեծ մասը 17-22 տարեկան երիտասարդներ են, իսկ 3 հազարը` 55 տարեկան և բարձր: