«Ըստ լավատեղյակների՝ ԱԱԾ ղեկավարի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկությամբ, ոստիկանության հանգույն, ԱԱԾ-ում սկսվում է կադրային և «այլ» բարեփոխումների շարքը։
Հիշեցնենք, որ մինչ սահմանադրական փոփոխությունները, կառավարման համակարգում որոշակի «կարեկտիրովկաներ» են ընթանալու, ստեղծվելու են կոմիտեներ, և այս քայլերը դրա նախապատրաստական մեկնարկն են։
Որոշ տեղեկություններով, Ռ. Հարությունյանի պաշտոնանկությունը նաև ներքաղաքական դասավորությունների ենթատեքստում է տեղի ունեցել, վերջինս համակարգում աշխատում էր Ռոբերտ Քոչարյանի «տնտեսական աճի և շինարարության բումի» օրերից, նրա հովանավորներից մեկը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանն էր։ Ըստ որոշ տեղեկությունների, այն օրերին, երբ Հայաստանից բացակայել է ԱԱԾ ղեկավարը, Ռ. Հարությունյանը տիրապետել է քաղաքական ուժերից մեկին առնչվող կարևոր ինֆորմացիայի, սակայն չի զեկուցվել վերևներին։
Ըստ ԱԱԾ-ին մոտ կանգնած աղբյուրների, նոր առաջին տեղակալը կնշանակվի մինչև փետրվարի կեսերը, այս պահին տրվում է Տիգրան Բարսեղյանի անունը, որը գեներալ է և բավականին երիտասարդ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։