«168 Ժամ» թերթը գրում է, որ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության «սև օրերը» շուտով կավարտվեն: Թերթի տեղեկություններով՝ մարտի 1-ից գործարանը փակվելու է: «Նաիրիտի» անհաջողությունների շարանը, վերջին շրջանում դրանց ակտիվացումը հենց այդ մասին են վկայում: Այս օրերին գործարանի ղեկավարությունը բավականին անհանգիստ ու լարված վիճակում է:
Թերթը գրել է, որ գործարանում կազմվում են աշխատակիցների կրճատման ցուցակներ, և պատրաստվում են աշխատանքից հեռացնել աշխատակիցների մեծ մասին:
«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ անցած շաբաթ գործարանի գլխավոր տնօրեն Հովիկ Հախինյանը հանդիպել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ: Վերջինս հայտարարել է, թե՝ «աշխատավարձ չուզեք, այլևս չեմ տալու»: Մինչ այս «Նաիրիտի» աշխատավարձը վճարվում էր «Երևան ՋԷԿ» և «Որոտան ՀԷԿ» պետական ընկերություններից վերցված փոխառություններով՝ չնայած դա հակասում է օրենքին, բայց այդ հակասությունը հարթում էր Արմեն Մովսիսյանի հրահանգը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: