«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 1-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.69 դրամ: 2013 թ. առաջին անգամ դոլարի բորսայական փոխարժեքը գերազանցեց 410 դրամի նշագիծը:
Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 2.55 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը որոշ փոխանակման կետերում բարձրացել է մինչեւ 410 դրամ: Վաճառքի նվազագույն փոխարժեքը 411 դրամն է:
Forex միջազգային շուկայում եվրոն մասամբ վերականգնել է նախորդ օրերի կորցրածը` 1 եվրոն մոտ է 1.31 դոլարին: Եվրոյի աճին խոչընդոտում է Իտալիայի քաղաքական անորոշությունը:
Ռուսաստանի կենտրոնական բանկը 1դոլարի փոխարժեք է սահմանել 30.6381ռուբլին: Դոլարն ամրապնդվել է ռուբլուի նկատմամբ: