Դերասան Հովհաննես Ազոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ամեն դեպքում ողջունելի է Ձեր կարծիքն ու դիրքորոշումը պարոն Գասպարյան, սակայն թույլ տվեք նկատել, որ հայ ժողովուրդը այնքան բարի է « խնդրում եմ խեղճ բառի հետ չշփոթել», որ երբեք քարերով չի խբի ոստիկանին։ Նա չի խբել նույնիսկ այն ժամանակ, երբ նրան ծեծել , լացեցրել ու ստորացրել են։ Խնդրում եմ հաշվի առեք սա.... հարգեք հայ ժողովրդին, սիրեք այս ժողովրդին։ Բայց մի շտապեք սիրել... բնության մեջ մի քիչ քայլեք միայնակ, հետո մի պահ կանգ առեք, խորը շունչ քաշեք, հիշեք, թե նա ինչերի միջով է անցել... ու անցնում…եթե հանկարծ կուզեք արտասվել, չզսպեք Զեզ… այ դրանից հետո, ուզեք թե չուզեք կսիրեք նրան։ կսիրեք իսկական սիրով, անբացատրելի ու Աստվածային սիրով...ու Ձեր աշխատանքը կդառնա Աստվածահաճո աշխատանք։ կներեք ինձ ավելորդ թվալու համար։