Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կարծում է, որ  Ռուսաստանի  հավաքականի հետ ընկերական հանդիպումը շատ հետաքրքրիր է լինելու, քանի որ վերջինս ուժեղ մրցակից է, հայտնում է Իտառ-Տասս-ը:

«Հիանալի է, որ այդպիսի հանդիպում կկայանա։ Հետաքրքիր խաղ եմ ակնկալում»,-նշել է: 

Նշենք որ Ռուսաստան - Հայաստան ընկերական  հանդիպումը կկայանա մարտի 5-ին Կրասնոդարում։